Լրահոս
Մամուլի տեսություն
10:36
14.10.25
169

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Ղուկասյաններին 24/7 գրաֆիկով հսկում են իրավապահները` քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։ 

«Ժողովուրդ»

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել։

«Իրավունք»

Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ՝ հենց իշխանական որոշ շրջանակների կողմից։

«Հրապարակ»

ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձեւով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։ 

«Փաստ»

Նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շարունակում է կալանքի տակ մնալ՝ առանց որևէ իրավական հիմքի։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։