Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
11.10.25
103

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ վարչության նիստից հետո Արգիշտի Մեխակյանը լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։

«Փաստ»

2024 թ-ի վերջի դրությամբ բարձրացված դրույքաչափով աշխատավարձ է ստացել ընդամենը 6 հազար 321 ուսուցիչ, ինչը հանրակրթական ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 20 տոկոսն է։ 

«Ժողովուրդ»

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին արդեն հինգ տարի է անհետ կորած է, հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձեւով» արտահայտության համար։

«Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը նպատակ ունի մոբիլիզացնել  հասարակական-քաղաքական դաշտը: 

«Հրապարակ»

Տեխզննություն իրականացնելու  լիցենզիա ստացողները կապված են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի  մերձավոր շրջանակի հետ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ, Silver REA ընկերության տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ։