Լրահոս
Մամուլի տեսություն
10:38
09.10.25
121

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Փաշինյանը խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։ 

«ժողովուրդ»

Դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը՝ ուսումնասիրելու Բորիս Ավագյանի մահվան հանգամանքները։

«Հրապարակ»

Վեհափառը  չի ցանկանում սրել իրավիճակը, եւ Էջմիածնի տոնին հոգեւոր սպասավորների մասնակցությունը նրա գիտությամբ է եղել։ 

«Հրապարակ»

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թեւեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։ 

«Հրապարակ»

2 օր առաջ պարեկները բերման էին ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր կա, եւ չի կարող շահագործվել։ Պարզվեց՝ «խնդիրն» այն է, որ մեքենան զրահապատ է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։