Լրահոս
Հասարակական
17:18
23.03.26
164

Նոյեմբերի 9-ը Փաշինյանի դուխիները գողանալու օր չի․ ազգային ողբերգության օր է․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Նոյեմբերի 9-ը ձեր վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չի: Ես էս անձնակենտրոնությունը չգիտեմ ինչով է պայմանավորված, դա ազգային ողբերգության օր է: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Եթե ձեր վրա հարձակվել են, շրջվեք էն մարդու հետ, ում ամեն օր հանդիպում եք, ու ասեք՝ այդ գործը ինչի՞ բացահայտված չի, բայց նույն նախանձախնդրությամբ բացահայտեք ուղիղ եթերում այն, որ թաղապետը հարձակվում է, մարդ է ծեծում, այն որ պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են, այ այդ դեպքեր էլ։ 

Ես չգիտեմ ինչ կապ ուներ սահմանադրության փոփոխության հետ ձեր անձնակենտրոնությունը, բայց կներեք նոյեմբերի 9-ը ինձ համար ձեր վրա հարձակման օր չի»։