Լրահոս
Միջազգային
19:32
10.10.25
2 931

Նիկոլ Վովաևիչն առանց մեզ ի՞նչ կանի. Լուկաշենկոն խայթում է, Ալիևը ջերմ զրուցում, Պուտինն՝ առարկում

Այսօր Դուշանբեում են ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները: Նրանց գագաթնաժողովից հետո հայտնի է դարձել Փաշինյան-Ալիև առանձնազրույցի մասին. ԱՊՀ գլխավոր քարտուղարն է հայտնել, թե Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրույցի ընթացքում քննարկել են խաղաղության գործընթացը: Իսկ գագաթնաժողովի ընթացքում արված կադրերում լսվում է Փաշինյանի ու Պուտինի փոքրիկ բանավեճը հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալի մասին: