Լրահոս
Քաղաքական
16:34
23.03.26
410

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից հաղորդություն ստացե՞լ է

Img default alt hy

Եկեղեցու բարենորոգմամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում պատասխանել հարցին՝ Հռոմի Պապ Լևոն 14-րդի կողմից հաղորդություն ստացե՞լ է, թե՞ ոչ: Որ Փաշինյանը հաղորդություն է ստացել, իր հարցազրույց հայտարարել էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: 

Բանն այն է, որ Հայ առաքեալական և Հռոմի կաթոլիկ եկեղեղեցիները հաղորդութենական կապ չունեն իրար հետ, այսինքն՝ Հայ առաքեալական եկեղեցու հետևորդը իրավունք չունի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականից հաղորդություն ստանալ, դա մեղք է համարվում: 

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հարցնելով , թե ճի՞շտ է այդ տեղեկությունը և եթե այո, ապա Փաշինյանը տեղյակ եղե՞լ է, որ իրավունք չունի՝ նկատի ունենալով, որ նա իրեն ՀԱՍԵ հետևորդ է համարում: Կառավարությունից մոտ մեկ ամիս ոչ մի պատասխան չստացանք: Նույն հարցումը կառավարությանը ուղարկել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, կառավարությունից ԻԱԿ-ին պատասխանել են, որ հարցված տեղեկությունը օրենքի իմաստով տեղեկություն չի համարվում, մինչդեռ հարցը Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին է:

«Իրենք փաստացի ոչ թե մերժում են կամ ասում, որ իրենք չեն տնօրինողը, այլ ասում են՝ մենք ձեր փնտրածը չենք համարում տեղեկություն։ Ասեմ, որ սա շատ հաճախ են սկսել կիրառել, նոր տենդենց է կիրառվում պետական կառավարման մարմինների կողմից: Իրենք պարտավոր են տրամադրել, խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ նման պատասխան տրամադրելով»,- մեզ հետ զրույցում ասաց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը: