Լրահոս
2026-03-06
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:Ավելին09:3506.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3006.03.26
2026-03-05
-
ՔաղաքականՄիրզոյանը և Բայրամովը մտահոգություն են հայտնել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունըԶրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։Ավելին23:5905.03.26 -
ՄիջազգայինՑԱԽԱԼ-ը հայտարարել է «Հեզբոլլահի» կրակային հզորության հրամանատարի ոչնչացման մասինԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ չորեքշաբթի օրը Լիբանանի Բեյրութ քաղաքում վերացրել է «Հեզբոլլահի» կրակային հզորության կառավարման հրամանատարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Երեկ (չորեքշաբթի-խմբ.) Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ ՑԱԽԱԼ-ի հետախուզության ղեկավարությամբ, հարված են հասցրել և Բեյրութի շրջանում ոչնչացրել Զաիդ Ալի Ջումաային, ով պատասխանատու էր «Հեզբոլլահի» կրակային հզորության կառավարման համար և զբաղեցնում էր հարավային Լիբանանի հրետանու պետի պաշտոնը»,- ասված է բանակի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ ՑԱԽԱԼ-ը նշել է, որ Ջումաան պատասխանատու էր Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների, արկերի և ԱԹՍ-ների արձակման համար։ Նախկինում նա մի քանի առանցքային պաշտոններ է զբաղեցրել «Հեզբոլլահում» և մասնակցել է 2015 թվականին ՑԱԽԱԼ-ի զինվորականների վրա հարձակմանը։Ավելին23:5405.03.26 -
Քաղաքական2018-ից ՀՀ-ում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում․ Նարեկ Կարապետյան«Մեզ պետք է ուժեղ Հայաստան, որտեղ մեր երեխաները պաշտպանված են նման վտանգներից։Ավելին23:4505.03.26 -
ՔաղաքականՔՊ վարչության որոշմամբ Դավիթ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել է«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:Ավելին23:3805.03.26 -
ՄիջազգայինՕրբանն անթույլատրելի է անվանել Հունգարիայի հասցեին Զելենսկու սպառնալիքներըՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրեն անձամբ չեն հուզում Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները, սակայն նա թույլ չի տա սպառնալ իր հայրենիքին։ «Զելենսկու սպառնալիքներն ինձ չեն վերաբերում։ Նա սպառնում է Հունգարիային։ Սակայն նա չի կարող ստիպել ինձ հրաժարվել հունգարական ընտանիքների պաշտպանությունից»,- գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում։ Ավելի վաղ Զելենսկին հերթական անգամ հարձակումներ էր գործել Օրբանի վրա՝ սպառնալով, մասնավորապես, նրա դեմ ուղարկել Ուկրաինայի զինված ուժերը, եթե Հունգարիան շարունակի խոչընդոտել Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի «ռազմական վարկի» հատկացմանը։ Բուդապեշտը նման քայլի էր դիմել ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցմանը։ Արգելափակելով նավթամուղը՝ ուկրաինական իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Հունգարիայի վրա, որպեսզի ստիպեն նրան վերանայել իր դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ և չխանգարել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի համաձայնի հարևան երկրի շտապ ընդունմանը ԵՄ և իր քաղաքացիների գումարները չի ուղղի նրան։Ավելին23:3505.03.26 -
ՔաղաքականՄեր ազգի ցավոտ խնդիրներից մեկն իր հերոսներին ժամանակին և արժանավայել գնահատելու անկարողության մեջ է. Սենոր ՀասրաթյանՉգիտես ինչու, ՄԵՆՔ միշտ դա անում ենք այն ժամանակ, երբ հերոսն արդեն մեզ հետ չէ, ասել է թե՝ չկա… Նախընտրում ենք մեր կողքին ապրող կենդանի հերոսի կատարածն արժևորելու փոխարեն, շարունակ մատնացույց անել նրան վերագրվող իրական ու անիրական չարագործությունները կամ, մեղմ ասած, անհավանական թերությունները…Ավելին23:2605.03.26 -
ՔաղաքականՓաշինյանը վախենում է այն փոփոխությունից, որը պահանջում է ՀՀ քաղաքացին․ Մարիաննա Ղահրամանյան«Նիկոլ Փաշինյանը վախենում է մեկ մարդուց` Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանից»,-նշել է նա։Ավելին23:1905.03.26 -
ԻրավականՎեճ՝ դատարանում. Բագրատ Սրբազանը «ժամանակի անտեղի կորուստ» է անվանում Սրբազան պայքարի գործով դատըԼարված է անցել այսօր Բագրատ Սրբազանի ու 17 աջակիցների դատավարությունը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Նրա պնդմամբ՝ Սրբազան պայքարի առաջնորդին և նրա 17 աջակիցներին ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել կեղծված ապացույցներով:Ավելին23:1505.03.26 -
ՄիջազգայինԻսրայելն անցնում է մարտական գործողությունների նոր փուլի. Էյալ ԶամիրՈւնենք լրացուցիչ անակնկալ քայլեր»,-հայտարարել է Իսրայելի գլխավոր շտաբի պետը։Ավելին23:0505.03.26 -
ՄիջազգայինԻրանի շուրջ հակամարտության ձգձգումը անկայունության աղբյուր կդառնա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի՝ տարածաշրջան տարածվելու անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտնել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմի հանրային կապերի վարչությունից։ «Նախագահը Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում իրադարձությունների զարգացմանը, ցավում է խաղաղ բնակիչների զոհվելու համար և մտահոգություն հայտնում զոհերի թվի աճի կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է, որ առճակատման տարածումը մեր տարածաշրջան անընդունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության ձգձգումը անկայունության աղբյուր կդառնա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, և որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում դիվանագիտության համար հող նախապատրաստելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ «Նախագահը նաև նշել է, որ մեր տարածաշրջանում և աշխարհում առկա հակամարտությունները պահանջում են պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև»,- նշվում է հաղորդագրության տեքստում։Ավելին22:5605.03.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն՝ Իսրայելում ամերիկյան F-22 կործանիչների տեղակայման մասինՄենք շարունակում ենք հարվածներ հասցնել Իրանի ահաբեկչական վարչակարգի թիրախներին և Լիբանանի ահաբեկչական տարրերին։Ավելին22:4905.03.26 -
ՀասարակականԵթե լավ չէ, ուրեմն՝ վերջը չէ. Արշակ Սրբազանը վերադառնում է հոգևոր ծառայության3 ու կես ժամ է՝ ԱԱԾ մեկուսարանից դուրս է եկել Արշակ Սրբազանը: Նա եռամսյա կալանքից անհապաղ ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել: Իրեն առաջադրված իբր թմրամիջոց իրացնելու մեղադրանքը չի ընդունում, հայտարարել է, որ անուղղելիորեն նույնն է մնացել:Ավելին22:4505.03.26 -
ՔաղաքականՀայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՄարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։Ավելին22:3905.03.26 -
ՔաղաքականԿապան քաղաքի բնակիչները Իրանի տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել. Գևորգ Փարսյան․ News.am«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,-NEWS.am-ին ասել է Կապանի քաղաքապետը։Ավելին22:3205.03.26 -
ՔաղաքականՄենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում. Գոհար ՂումաշյանԳյուղացին չի խաբվելու։Ավելին22:1905.03.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ է գանգատվում Արման Թաթոյանը. իրական ընդդիմությանը սևացնելու փորձե՞րԽորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ ինչու՞ են իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու փոխարեն պայքարում նրա թիվ մեկ քաղաքական հակառակորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Հատկապես «Միասնության թևեր» ուժի ղեկավար Արման Թաթոյանն է ասուլիսների առյուծի բաժինը նվիրում բացատրելուն, թե ինչու Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրություններին:Ավելին22:0805.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան ԱՄՆ-ից հարցում է ստացել՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ․ ԶելենսկիԹրամփն ավելի վաղ, պատասխանելով իրանական անօդաչու սարքերից պաշտպանվելու հարցում Ուկրաինայի նախագահ Զելենսկու օգնության առաջարկի մասին հարցին, հայտարարել էր, որ կընդունի «ցանկացած օգնություն ցանկացած երկրից»։Ավելին22:0005.03.26 -
ՔաղաքականԸնդամենը մեկ ԱԹՍ չեզոքացնելու ունակություն չունեցող Բաքվի բшրբարոսական վարչախբի պարագլուխը uպառնում է հաղթել Իրանին․ Ոսկանյան«Վեց օր շարունակ Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ։ Արհեստածին Ադրբեջանում որքան ուզում են կարող են պոռոտախոսությամբ զբաղվել, բայց մի «հուշում»՝ թող ուշադրություն դարձնեն, որ Իրանի ԻՀՊԿ-ն, որի լիազորության տակ են ԱԹՍ-ները և հրթիռները, ի դեպ, չի ժխտել հարձակումը, այլ պահպանում է «կասկածելի» լռություն»,-գրել է նա։Ավելին21:5205.03.26