Լրահոս
Միջազգային
23:54
05.03.26
102

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «Հեզբոլլահի» կրակային հզորության հրամանատարի ոչնչացման մասին

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ չորեքշաբթի օրը Լիբանանի Բեյրութ քաղաքում վերացրել է «Հեզբոլլահի» կրակային հզորության կառավարման հրամանատարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Երեկ (չորեքշաբթի-խմբ.) Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ ՑԱԽԱԼ-ի հետախուզության ղեկավարությամբ, հարված են հասցրել և Բեյրութի շրջանում ոչնչացրել Զաիդ Ալի Ջումաային, ով պատասխանատու էր «Հեզբոլլահի» կրակային հզորության կառավարման համար և զբաղեցնում էր հարավային Լիբանանի հրետանու պետի պաշտոնը»,- ասված է բանակի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

ՑԱԽԱԼ-ը նշել է, որ Ջումաան պատասխանատու էր Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների, արկերի և ԱԹՍ-ների արձակման համար։ Նախկինում նա մի քանի առանցքային պաշտոններ է զբաղեցրել «Հեզբոլլահում» և մասնակցել է 2015 թվականին ՑԱԽԱԼ-ի զինվորականների վրա հարձակմանը։