Լրահոս
Միջազգային
22:00
05.03.26
89

Ուկրաինան ԱՄՆ-ից հարցում է ստացել՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ․ Զելենսկի

Img default alt hy

Ուկրաինան ԱՄՆ-ից հարցում է ստացել՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես հանձնարարել եմ տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, ովքեր կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը»։

Թրամփն ավելի վաղ, պատասխանելով իրանական անօդաչու սարքերից պաշտպանվելու հարցում Ուկրաինայի նախագահ Զելենսկու օգնության առաջարկի մասին հարցին, հայտարարել էր, որ կընդունի «ցանկացած օգնություն ցանկացած երկրից»։