Լրահոս
2026-03-05
-
ՄիջազգայինՆոր հրթիռներ՝ Թեհրանի ուղղությամբ. Իրանն սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հարվածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան տանկերի: Հավանաբար սա Շրի Լանկայի ափերի մոտ իրանական «ԻՌԻՍ ԴԵՆԱ» ռազմանավը խորտակելու պատասխանն է: 130 նավաստիներից 87-ը զոհվել էին:Ավելին20:0005.03.26 -
ԻրավականԱպօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվել է Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվել է նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվել են վարչություն։ «Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվել է երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը՝ նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։ Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում՝ կպչուն ժապավենով 20 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1113 գրամ մարիխուանայի, երկու գրամ «Շոկոյի» նմանվող զանգվածներ, նաև՝ մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։Ավելին19:4505.03.26 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan March»-ը բшխվել է քարերին և կողաշրջվել․ կան վիրшվորներԱյսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 28-ամյա Մանյա Օ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Երևանի բնակիչներ 67-ամյա Մարիետա Օ․-ն, 33-ամյա Հռիփսիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3205.03.26 -
ՔաղաքականՆախիջևանին ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված որպես նախնական դաս․ իրանագետԸստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։Ավելին19:2505.03.26 -
ՀասարակականՎանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվելԱյսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 5-րդ հարկում գտնվող թիվ 48 բնակարանի խոհանոցում։ Հրշեջ փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ մարել են կրակը, ինչի շնորհիվ ամբողջ բնակարանը մոխրակույտի չի վերածվել։Ավելին19:1905.03.26 -
ՄիջազգայինԻրանում ԱՄՆ գործողությունը խլում է Ուկրաինայի աջակցության համար նախատեսված ռեսուրսները․ Կալաս«Ուկրաինայի վրա հստակ ազդեցություն կա. որոշակի պաշտպանական կարողություններ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, այժմ գնում են նաև Մերձավոր Արևելք»,- նշել է Կալասը։Ավելին19:1505.03.26 -
ԻրավականԴավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցինԴավիթ Գալստյանը կշարունակի շաբաթական 2 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն։Ավելին19:0505.03.26 -
ՄիջազգայինՊուտինը թուրքերին տեղեկացրել է Ուկրաինայի հնարավոր «նոր սադրանքների» մասին. 100 բախում՝ 24 ժամումՌուս-ուկրաինական ճակատում էլ իրադրությունը թեժ է: Պեսկովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար և սպասում է հաջորդ փուլին, բայց բանակցությունների դադարը օբյեկտիվ պատճառներ ունի:Ավելին19:0305.03.26 -
ՏարածաշրջանԷրդողանն ու Ալիևը քննարկվել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումներըԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկվել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները։ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։Ավելին18:5305.03.26 -
Իրավական«Անուղղելի» Արշակ սրբազանը ազատության մեջ է«Անուղղելի» Արշակ սրբազանը ազատության մեջ էԱվելին18:4805.03.26 -
ՔաղաքականՀայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունըՄարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:Ավելին18:4505.03.26 -
ՀասարակականՎեհափառը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ՀՀ-ում Եկեղեցի-պետություն ներկա հարաբերություններըՄարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին:Ավելին18:4005.03.26 -
ՀասարակականԿանտուզիա եմ համարյա ստացել. Ջրվեժում հզոր պայթյունի առաջին վարկածներըԼուսաբացին Ջրվեժի Մայակ թաղամասի ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է եղել: Կա մեկ տուժած, բայց պայթյունի հետևանքով վնասվել է հարակից մեկ այլ ավտոտնակում կայանված ութ ավտոմեքենա: Պայթյունի ալիքից ջարդվել են նաև ավտոտնակի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ։Ավելին18:3505.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևն Իրանին ահաբեկչության մեջ է մեղադրում ու սպառնում. ԱԽ հրատապ նիստ՝ ԱդրբեջանումՀայլուր 18։30 Ալիևն Իրանին ահաբեկչության մեջ է մեղադրում ու սպառնում. ԱԽ հրատապ նիստ՝ ԱդրբեջանումԱվելին18:3005.03.26 -
ՀասարակականԱրշակ Սրբազանին դիմավորելու էին եկել հարազատներըԱրշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):Ավելին18:2605.03.26 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։Ավելին18:2405.03.26 -
ՀասարակականՆնջեցյալների մասին խոսելու անհրաժեշտություն չկա. Արշակ Սրբազանը՝ Արման Սարոյանի մասինԱյսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):Ավելին18:2205.03.26 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:Ավելին18:1705.03.26 -
ՀասարակականԵս «անուղղելի» եմ մնացել, իմ հայացքների ու դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել. Արշակ ՍրբազանՆա քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։Ավելին18:1305.03.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանն ազատ արձակվեցԱյսօր Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Նիկողոսյանի որոշմամբ։ Արշակ Սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-իցՆրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):Ավելին18:0405.03.26