Լրահոս
Հասարակական
18:35
05.03.26
81

Կանտուզիա եմ համարյա ստացել. Ջրվեժում հզոր պայթյունի առաջին վարկածները

Լուսաբացին Ջրվեժի Մայակ թաղամասի ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է եղել: Կա մեկ տուժած, բայց պայթյունի հետևանքով վնասվել է հարակից մեկ այլ ավտոտնակում կայանված ութ ավտոմեքենա: Պայթյունի ալիքից ջարդվել են նաև ավտոտնակի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ։