Լրահոս
Միջազգային
19:15
05.03.26
70

Իրանում ԱՄՆ գործողությունը խլում է Ուկրաինայի աջակցության համար նախատեսված ռեսուրսները․ Կալաս

Img default alt hy

Ռազմական միջոցները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, այժմ նաև ուղղվում են Մերձավոր Արևելք՝ Իրանում ԱՄՆ գործողության պատճառով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԵՄ երկրների և Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների առցանց խորհրդակցությունից առաջ։

«Ուկրաինայի վրա հստակ ազդեցություն կա. որոշակի պաշտպանական կարողություններ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, այժմ գնում են նաև Մերձավոր Արևելք»,- նշել է Կալասը։

Նրա խոսքով՝ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է, որոնք անհրաժեշտ են և՛ Կիևին, և՛ Մերձավոր Արևելքի երկրներին։