Լրահոս
Քաղաքական
23:38
05.03.26
100

ՔՊ վարչության որոշմամբ Դավիթ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել է

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր, կուսակցության 50-յակի մեջ մտած Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:

Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»:

Թե ինչն է պատճառը, Դանիելյանը չի նշել։