Լրահոս
Քաղաքական
22:08
05.03.26
108

Ինչո՞ւ է գանգատվում Արման Թաթոյանը. իրական ընդդիմությանը սևացնելու փորձե՞ր

Խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ ինչու՞ են իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու փոխարեն պայքարում նրա թիվ մեկ քաղաքական հակառակորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: 

Հատկապես «Միասնության թևեր» ուժի ղեկավար Արման Թաթոյանն է ասուլիսների առյուծի բաժինը նվիրում բացատրելուն, թե ինչու Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրություններին: