Լրահոս
Միջազգային
23:35
05.03.26
91

Օրբանն անթույլատրելի է անվանել Հունգարիայի հասցեին Զելենսկու սպառնալիքները

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրեն անձամբ չեն հուզում Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները, սակայն նա թույլ չի տա սպառնալ իր հայրենիքին։

«Զելենսկու սպառնալիքներն ինձ չեն վերաբերում։ Նա սպառնում է Հունգարիային։ Սակայն նա չի կարող ստիպել ինձ հրաժարվել հունգարական ընտանիքների պաշտպանությունից»,- գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում։

Ավելի վաղ Զելենսկին հերթական անգամ հարձակումներ էր գործել Օրբանի վրա՝ սպառնալով, մասնավորապես, նրա դեմ ուղարկել Ուկրաինայի զինված ուժերը, եթե Հունգարիան շարունակի խոչընդոտել Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի «ռազմական վարկի» հատկացմանը։ Բուդապեշտը նման քայլի էր դիմել ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցմանը։

Արգելափակելով նավթամուղը՝ ուկրաինական իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Հունգարիայի վրա, որպեսզի ստիպեն նրան վերանայել իր դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ և չխանգարել Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի համաձայնի հարևան երկրի շտապ ընդունմանը ԵՄ և իր քաղաքացիների գումարները չի ուղղի նրան։