Լրահոս
Հասարակական
22:45
05.03.26
111

Եթե լավ չէ, ուրեմն՝ վերջը չէ. Արշակ Սրբազանը վերադառնում է հոգևոր ծառայության

3 ու կես ժամ է՝ ԱԱԾ մեկուսարանից դուրս է եկել Արշակ Սրբազանը: Նա եռամսյա կալանքից անհապաղ ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել: Իրեն առաջադրված իբր թմրամիջոց իրացնելու մեղադրանքը չի ընդունում, հայտարարել է, որ անուղղելիորեն նույնն է մնացել: