Լրահոս
Քաղաքական
22:32
05.03.26
1 507

Կապան քաղաքի բնակիչները Իրանի տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել. Գևորգ Փարսյան․ News.am

Img default alt hy

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչները Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,– ասել է նա՝ նշելով, որ այս պահաին ձայներ չեն լսվում։