Լրահոս
Միջազգային
22:56
05.03.26
99

Իրանի շուրջ հակամարտության ձգձգումը անկայունության աղբյուր կդառնա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի՝ տարածաշրջան տարածվելու անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտնել են Թուրքիայի առաջնորդի վարչակազմի հանրային կապերի վարչությունից։

«Նախագահը Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում իրադարձությունների զարգացմանը, ցավում է խաղաղ բնակիչների զոհվելու համար և մտահոգություն հայտնում զոհերի թվի աճի կապակցությամբ։ Նա նաև ընդգծել է, որ առճակատման տարածումը մեր տարածաշրջան անընդունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էրդողանը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտության ձգձգումը անկայունության աղբյուր կդառնա տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, և որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում դիվանագիտության համար հող նախապատրաստելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ «Նախագահը նաև նշել է, որ մեր տարածաշրջանում և աշխարհում առկա հակամարտությունները պահանջում են պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև»,- նշվում է հաղորդագրության տեքստում։