Լրահոս
2026-03-10
-
ՀայլուրՀայլուր 15։30 Իրանն անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Թեհրանի նոր մարտավարությունըՀայլուր 15։30 Իրանն անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Թեհրանի նոր մարտավարությունըԱվելին15:3010.03.26 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս մեր օրակարգում չեն․ Արաղչի«Ոմանք պնդում են, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ընտրությունը ազդանշան է իր հոր ղեկավարման գծի շարունակականության և Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ դիմադրության շարունակման մասին։ Համաձա՞յն եք այս գնահատականին։ Արդյո՞ք սա այն ուղերձն է, որն Իրանը մտադիր է հղել»-հարցրել է PBS-ի հաղորդավարը։ Արաղչին պատասխանել է, որ, իր կարծիքով, այդ գնահատականը «ճիշտ է», և դա վկայում է «նախկին գծի շարունակականության» ու «կայունության» մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր առաջնորդն իր ընտրվելուց ի վեր կամ Իրանի այլ պաշտոնյաներ որևէ շփում ունեցել են ամերիկյան պաշտոնյաների հետ, և արդյոք Իրանի առաջնորդը պատրաստ է քննարկել բանակցությունների կամ կրակի դադարեցման հարցը, Արաղչին հայտարարել է, որ բոլորը սպասում են նրա ելույթներին և դիրքորոշումներին, որոնք կհայտարարվեն ավելի ուշ։ Նախարարը հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե կրկին հայտնվի օրակարգում։ «Չեմ կարծում, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հարցը երբևէ կվերադառնա մեր օրակարգ. նման փոխգործակցության փորձը մեզ համար չափազանց դառն էր»,-նշել է Արաղչին։Ավելին15:1810.03.26 -
ՄիջազգայինԻրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմՎարչապետն ընդգծել է «հարևան կամ տարածաշրջանային երկրների դեմ ուղղված որևէ ռազմական գործողության համար Իրաքի օդային, ցամաքային և ջրային տարածքները չօգտագործելու կարևորությունը»։Ավելին15:1510.03.26 -
ՀասարակականՀրաժարվե՞լ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Կաթողիկոսի հրաժարականի պահանջիցԱյս մասին հայտարարել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։Ավելին15:0110.03.26 -
ԻրավականԴատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայումՄարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:Ավելին14:5510.03.26 -
ՀասարակականՊԵԿ-ը հրապարակել է փետրվարի 1-28-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըՊետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է փետրվար 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 30 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր շուրջ 2․6 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 18․5 մլն ՀՀ դրամ։ 16 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է շուրջ 74․6 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է շուրջ 38․9 մլն ՀՀ դրամ: 13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է շուրջ 61․6 մլն ՀՀ դրամ։Ավելին14:4510.03.26 -
ՔաղաքականՀայաստանը Քոչարյանի կարիքն ունի. Politik.amԱյս պայմաններում Ադրբեջանի հետ ընթացող բանակցային գործընթացը հաճախ գնահատվում է որպես անհավասար ուժային հարաբերակցության պայմաններում իրականացվող գործընթաց։ Միևնույն ժամանակ տարածաշրջանը շարունակում է մնալ բարձր լարվածության գոտի։ Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում զարգացող ռազմական հակամարտությունները, Իրանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը և մեծ տերությունների մրցակցությունը Հարավային Կովկասում ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած նոր ճգնաժամ կարող է արագ տարածվել և ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։Ավելին14:3010.03.26 -
Իրավական2025 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1,529 քրեական վարույթՀաշվետու ժամանակահատվածում 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 115 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2024-ին՝ 2), 670-ը կարճվել է (2024-ին՝ 558), որից 572-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 479), իսկ 98-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 79), 72-ը միացվել է (2024-ին՝ 59), 28-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 20), 78-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 178), 545 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2024-ին՝ 442):Ավելին14:2410.03.26 -
ՏարածաշրջանՖիդանը Արաղչիին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին. ՏԱՍՍ«Նախարար Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ երկիրը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Նա նաև հայտարարել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ստեղծել քաղաքացիական բնակչության համար», - նշել է աղբյուրը։Ավելին14:1610.03.26 -
ՄիջազգայինԹրամփը սպառնացել է Իրանին Հորմուզի նեղուցի պատճառով«Եթե Իրանն անի որևէ բան, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասցնեն քսան անգամ ավելի ուժգին հարված, քան այն հարվածները, որոնք արդեն հասցվել են: Բացի այդ, մենք հեշտությամբ կոչնչացնենք այն թիրախները, որոնք կարելի է քանդել առանց դժվարության, և դա գրեթե անհնար կդարձնի Իրանի վերականգնումը որպես պետություն: Մահ, կրակ և կատաղություն կթափվեն նրա վրա: Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա: Սա նվեր է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք մեծապես օգտվում են Հորմուզի նեղուցից: Հուսով եմ՝ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի»,-գրել է Թրամփը:Ավելին14:0910.03.26 -
ՄիջազգայինՄերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկները դեռ ուժի մեջ են. Պեսկով«Պուտինն այս պատմության հենց սկզբից՝ դեռևս մինչև մարտական փուլի մեկնարկը, առաջարկում էր մեր միջնորդության և բարի ծառայությունների տարբեր տարբերակներ, որոնք կարող էին նպաստել լարվածության նվազեցմանը: Այդ առաջարկներից շատերը դեռևս ուժի մեջ են, ինչի մասին, ըստ էության, երեկ խոսել է նախագահը», - լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին14:0010.03.26 -
ՀասարակականՔաղաքապետարանը մարտի 8-ի համերգ է կազմակերպել. որքա՞ն է ծախսվել համայնքային բյուջեիցՊայմանագրվում չի նշվում, թե ովքեր են հրավիրվածները, ենթադրվում է, որ համերգին պետք է քաղաքապետարանի աշխատակիցները հրավիրված լինեն:Ավելին13:4810.03.26 -
ՄիջազգայինՍպիտակ տունը կսատարի Իրանի նոր առաջնորդի սպանությունը, եթե նա զիջումների չգնա․ WSJԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտարարել է, որ կսատարի Մոջթաբա Խամենեիին լիկվիդացնելու գաղափարը, եթե նա պատրաստ չլինի զիջումների գնալ ԱՄՆ-ին։ Մասնավորապես, Թրամփը կցանկանար, որ նոր առաջնորդի օրոք Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից։Ավելին13:4510.03.26 -
ՀասարակականԱպրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգի նոր կանոններ կգործեն. բարձրացվել են հատուցումներըՀայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իրազեկում է ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ից: Բարեփոխումների առանցքում ապահովագրական գումարների (հատուցման առավելագույն սահմանաչափերի) էական բարձրացումն է, ինչը նպատակ ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց համար ապահովել առավել համապարփակ և համարժեք ֆինանսական պաշտպանվածություն: Ի՞նչ է փոխվում. Ըստ նոր կանոնակարգումների՝ սահմանվել են հատուցումների հետևյալ նոր շեմերը. Գույքային վնասների գծով. Մեկ անձի համար սահմանաչափը գործող 1,800,000 ՀՀ դրամից բարձրացվել է 2,500,000 ՀՀ դրամի: Անձնական վնասների գծով (առողջություն և կյանք). Մեկ անձի համար սահմանաչափը գործող 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի: Միաժամանակ, պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը, բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25,000,000 և 35,000,000 ՀՀ դրամ։ Ինչու՞ է սա կարևոր. Այս փոփոխությունները հանդիսանում են ԱՊՊԱ համակարգի շարունակական կատարելագործման փուլերից մեկը: Դրանք թույլ կտան ՃՏՊ-ների արդյունքում առաջացած ծախսերը փոխհատուցել ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական բեռը և բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը: Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/487u4zt2Ավելին13:3310.03.26 -
ՀասարակականՀայանիստում մեքենա է այրվել. վիրավոր կաԱյսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով վարորդը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպա Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց։Ավելին13:2110.03.26 -
ՔաղաքականՊԵԿ-ի վիճակագրական «աճպարարությունը». գործունեությունը դադարեցրած հարկ վճարողները երկու ամսում «կենդանացել են»․ News.amՊետական եկամուտների կոմիտեն կոպտորեն սրբագրել է ամիսներ առաջ իր իսկ տրամադրած վիճակագրական տվյալները՝ հայտնվելով զավեշտալի հակասության մեջ: Եթե նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի միայն առաջին տասն ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանում գործունեությունը դադարեցրել էր 30,169 հարկ վճարող, ապա տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ այդ թիվը խորհրդավոր կերպով «նվազել» ու հասել է 17,238-ի։Ավելին13:1510.03.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Կարբիի ձորումԱյսօր՝ մարտի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, մոտ 1 ժամ է՝ Կարբիի ձորում բռնկված կրակի տարածման դեմ պայքարում են Կարբիի ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները: Խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը շատ արագ է տարածվում ու արդեն քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և սպասում են, որպեսզի Արագածոտնի հրշեջ-փրկարարները ժամանեն հրդեհի վայր։Ավելին13:0010.03.26 -
Ի՞նչ եղանակ է սպասվումՔամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։Ավելին12:4510.03.26 -
Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական աղոթքի«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։Ավելին12:3710.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պատերազմը «շուտով կավարտվի»՝ ըստ Թրամփի, Իրանը պատրաստ է կռվել «որքան անհրաժեշտ է»Հայլուր 12։30 Պատերազմը «շուտով կավարտվի»՝ ըստ Թրամփի, Իրանը պատրաստ է կռվել «որքան անհրաժեշտ է»Ավելին12:3010.03.26