Լրահոս
2026-03-10
-
ԻրավականՄի շարք անձանց վճարվել է գումար՝ ի պաշտպանություն Ս.Կ.-ի կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ: Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0010.03.26 -
ՀասարակականԿաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՄարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։ Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:Ավելին18:4510.03.26 -
ԻրավականԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելԴատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,- գրել է նա։Ավելին18:3610.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Իրանին ամենահուժկու հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ը. հակասական լուրեր՝ թեժ կետերիցՀայլուր 18։30 Իրանին ամենահուժկու հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ը. հակասական լուրեր՝ թեժ կետերիցԱվելին18:3010.03.26 -
ՄիջազգայինԹուրքիայում հայտարարել են, որ Նեթանյահուի քաղաքականությունը աշխարհը ներքաշում է «հիտլերականության խավարի» մեջ«Ագրեսիան դիվանագիտական լուծումների որոնման ընթացքում ոչ թե խաղաղ մտադրություն է, այլ կործանման ձգտում։ Նման մոտեցումը խարխլում է վստահությունը ցանկացած ապագա բանակցային մեխանիզմի նկատմամբ։ Տվյալ համատեքստում իրական խնդիրը ագրեսիվ և անօրինական սիոնիստական մտածողությունն է, որն այսօր իր վերահսկողության տակ է վերցրել Իսրայելի կառավարությունն ու նրա կողմնակիցներին։ Դա անհրաժեշտ է փոխել։ Մենք ուզում ենք, որ նրանք, ովքեր փորձում են Նեթանյահուին ներկայացնել որպես երկրորդ Դավիթ, հասկանան, որ իրականում դրանով նրանք խրախուսում են վայրագությունը, որը մարդկությանը ներքաշում է հիտլերականության երկրորդ խավարի մեջ», - ասել է Քուրթուլմուշը։Ավելին18:1510.03.26 -
ԻրավականՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել․ 7 ձերբակալված կաՄարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։Ավելին18:0010.03.26 -
Իրանը մինչև սեպտեմբեր պատրաստվում է պատերազմե՞լ. վերլուծությունԻրանը մինչև սեպտեմբեր պատրաստվում է պատերազմե՞լ. վերլուծությունԱվելին17:4510.03.26 -
ԻրավականԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ«2025 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանն առաջարկել է ստեղծել և անձամբ նշանակել մի խորհուրդ, որը պետք է ընտրեր ՀԱԵ նոր առաջնորդ, և առաջ է քաշել իր օրակարգին հարող հոգևորականների՝ գործող Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։Ավելին17:3110.03.26 -
ՔաղաքականՓաշինյանն ու Գրոսսին քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցերԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։Ավելին17:2310.03.26 -
ՔաղաքականTRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես․ Սուրեն ՍուրենյանցՓաստացի իշխանությունը իր բոլոր խաղադրույքները դրել էր արևմտյան ուղղության վրա՝ փորձելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել միակողմանի աշխարհաքաղաքական վեկտորի վրա։ Այս քաղաքականությունը ներկայացվում էր որպես խաղաղության և զարգացման միակ ճանապարհը՝ ենթադրելով, որ արևմտյան աջակցությունը և տնտեսական նախագծերը կարող են փոխարինել ավանդական անվտանգային հավասարակշռությանը։Ավելին17:1510.03.26 -
ՄիջազգայինԳազայից հայտնել են, որ Իսրայելն ուժեղացրել է շրջափակումն Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին«Իսրայելի կառավարությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն օգտագործել է սահմանափակող միջոցները խստացնելու և Գազայի հատված պարենամթերքի ու վառելիքի ներկրման վրա լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու համար, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի սրման», - ասել է աս Սավաբթան։Ավելին17:0310.03.26 -
ՄիջազգայինԹեհրանում մեկ տարեկան երեխայի մարմին են դուրս բերել փլատակներից. 193 երեխա է զոհվել պատերազմումՄիջազգային լրատվամիջոցների գլխագրերում է մնում Իրանում աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածը: Սկանդալային տեղեկություն է հրապարակել New York Times-ը: Դպրոցին հարվածել են ամերիկյան հրթիռով:Ավելին16:5510.03.26 -
ՄիջազգայինԳերմանիան և Եվրոպան շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմով․ Մերց«Այդ նպատակներից ԱՄՆ-ի և Իսրայելի շատերը մենք կիսում ենք, բայց պատերազմի յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում», - ասել է նա: «Նախևառաջ մեզ անհանգստացնում է այն, որ, ակնհայտորեն, չկա ընդհանուր ծրագիր, թե ինչպես կարելի է արագ ավարտել այս պատերազմը՝ հասնելով համոզիչ արդյունքի», - նշել է Մերցը: «Մենք տեսնում ենք վտանգավոր էսկալացիա», - մատնանշել է նա:Ավելին16:4510.03.26 -
ՄիջազգայինԶորքերի համար ավելի հեշտ է դարձել հարձակվել Իսրայելի ռազմական բազաների վրա. Իրանի բանակի ներկայացուցիչԻրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ իրանական իշխանությունների տվյալների, արդեն անցնում է 1,3 հազարից։Ավելին16:3910.03.26 -
ՄիջազգայինԹրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունների հնարավորությունը«Դա հնարավոր է, կախված է նրանից, թե ինչ պայմաններ են։ Հնարավոր է, միայն հնարավոր է», - նշել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով խորհրդակցությունների հնարավորության մասին։ «Եթե լավ մտածենք այդ մասին, մեզ թվում է, թե այլևս պետք չէ խոսել։ Բայց դա հնարավոր է», - հավելել է նա։Ավելին16:2810.03.26 -
ՄիջազգայինԶինաթափել «Հըզբոլահը», զսպել Իսրայելին. Լիբանանի նախագահը Եվրոպայի օգնությունն է խնդրումԼիբանանի նախագահը կոչ է արել Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններ սկսել՝ միջազգային հովանավորությամբ: Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով արդեն ավելի քան 600,000 մարդ տեղահանվել է, մոտ 500 մարդ զոհվել:Ավելին16:2110.03.26 -
ԻրավականՁերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացինԱյսօր՝ մարտի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները օրեր շարունակ իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանելու մեջ կասկածվողին, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին16:1510.03.26 -
ՀասարակականԱռգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։ Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։Ավելին16:0010.03.26 -
ՀասարակականԵրևանում մեքենաներ են բախվելԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին15:4510.03.26 -
ՔաղաքականԻրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով․ ՀՀ ևս մեկ քաղաքացի վերադարձել է ՀայաստանԿապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։Ավելին15:3810.03.26