Լրահոս
Հասարակական
16:00
10.03.26
119

Առգրավվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Img default alt hy

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում մարտի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չինարի գյուղի 35-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվեցին։

Նախաձեռվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ առանձնատանը հայտնաբերվել և առգրավվել է մարտական հրացան, ատրճանակ, նռնակներ, սվին դանակ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։