Լրահոս
2026-03-11
-
Մամուլի տեսությունԻշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։Ավելին10:1111.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իշխող թիմում միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը հորդորել էր թմրանյութի թեստ հանձնել։ Ասում են՝ նախընտրական ցուցակում էլի կան նման թեկնածուներ, որոնց կասկածում են սիստեմատիկաբար թմրամիջոց օգտագործելու մեջ, եւ Փաշինյանը մի քանիսին էլ է ասել` թեստ հանձնեք։Ավելին10:0611.03.26 -
Մամուլի տեսությունԿանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագիրը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյայի հայտարարագրում առկա են անշարժ գույք, տրանսպորտային միջոց, խոշոր փոխառություններ կառուցապատող ընկերությունից, բանկային և կանխիկ միջոցներ, որոնք կարող են առաջացնել լրացուցիչ հարցեր՝ կապված հնարավոր շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի հետ։Ավելին10:0011.03.26 -
Մամուլի տեսությունՓոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։Ավելին09:5411.03.26 -
Մամուլի տեսությունԱնահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու. «Հրապարակ»Բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։Ավելին09:5011.03.26 -
Մամուլի տեսությունՍկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան. «Իրավունք»Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն Շիրակ մարզային քարոզարշավից հետո մինի ժողով է արել ու որոշել, որ նոր տակտիկա պետք է մշակեն։ Ըստ այդմ` մարզպետներին հանձնարարվել է սոցիալական, դատական խնդիրներ ունեցող մի քանի քաղաքացիներ գտնել, խնդիրը ներկայացնել շեֆին` լուծման համար։Ավելին09:4511.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։Ավելին09:3011.03.26 -
ԱշխարհԲենզինի խելահեղ գներ՝ ԱՄՆ-ում. պատերազմը թանկ է նստում ամերիկացիների վրա14 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգների լցակայաններում բենզինի գինը 7 դոլարի է հասել: Մեկ օրում 17 ցենտով թանկացումն աննախադեպ է:Ավելին09:2611.03.26
2026-03-10
-
ՄիջազգայինԻրանում հրթիռակnծության հետևանքով վնաuվել է Ռուսաստանի հյուպատոսության շենքըՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր Telegram-ալիքում հրապարակել է իրանական Սպահան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վնասվածքների լուսանկարները, որի մոտակայքում մարտի 8-ին հարված էր հասցվել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ մարտի 8-ին Սպահանում համանուն նահանգի նահանգապետարանի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Ծառայողական շենքում և բնակելի բնակարաններում կոտրվել են ապակիները, մի քանի աշխատակիցներ հարվածային ալիքից վայր են ընկել։ Միևնույն ժամանակ, զոհեր և լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում են շենքի մուտքի մասնակի կոտրված պատուհանները և դռների մոտ՝ հատակին թափված բեկորները։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին23:5310.03.26 -
ՄիջազգայինՓեզեշքիանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համարԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանն աջակցող դիրքորոշման համար։ «Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»,-հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի առաջնորդին պատմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին և կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել նման գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը, որը մերժում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ ուղարկելու անհրաժեշտ օգնություն և ցուցաբերելու ցանկացած աջակցություն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ դադարեցման համար», — նշվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։Ավելին23:4610.03.26 -
ՀասարակականԽոշոր ու շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավորԱյսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Lincoln», «Hongqi», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:3610.03.26 -
ՔաղաքականԻ՞նչ են պատմում սարսափի միջով անցած մարդիկ. իրավիճակը՝ հայ-իրանական անցակետումՆավթային օբյեկտների ռմբակոծության հետևանքով Իրանում սև անձրև են տեսել մարդիկ: Բնապահպանական և առողջապահական ծայրահեղ ծանր վիճակի մասին «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ պատմել են Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակի անցակետն անցնողները, հիմնականում՝ երկքաղաքացիություն ունեցող կամ երրորդ երկրների քաղաքացի իրանցիներ:Ավելին23:3010.03.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ«Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիան։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նախորդ հայտարարություններում շարադրված իր դիրքորոշումը։Ավելին23:2510.03.26 -
ՀասարակականՎթար՝ Ազատավան գյուղում․ վարորդը մահացել էՄարտի 10-ին, ժամը 14։30-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին23:1610.03.26 -
ՀասարակականԴերասան Գոռ Հակոբյանի որդին շտապ բուժման կարիք ունի. հայտարարվել է դրամահավաք«Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելը ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»:Ավելին23:1010.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարծում է, որ Իրանն առայժմ չի ցանկանում դիվանագիտություն․ Ուիթքոֆ«Նախագահ Թրամփը ասել է, որ ինքը բաց է հաղորդակցության համար։ Հարցը հետևյալն է․ արդյո՞ք նրանք ցանկանում են հասնել դիվանագիտական լուծման։ Առայժմ փաստերը վկայում են, որ ոչ», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ վարել, Թրամփը «բաց կլինի դրա համար»։ «Բայց առայժմ իմաստ ունի միայն «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցումը»,-հավելել է նա։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետագա վարումը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով սպանվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։Ավելին23:0510.03.26 -
ՄիջազգայինԻրանի պատերազմը հետաձգում է Ուկրաինայի խաղաղությունը. ի՞նչ է առաջարկել Թրամփը՝ ՊուտինինԶելենսկին հայտարարել է, որ, ամերիկյան կողմի առաջարկով, այս շաբաթ նախատեսված Ուկրաինա-Ռուսաստան-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպումը հետաձգվել է՝ Իրանում պատերազմի պատճառով: Հետաձգված բանակցությունների ֆոնին՝ թեժ է մնում իրավիճակը ռազմաճակատում:Ավելին23:0010.03.26 -
ՔաղաքականԹուրքիայի Էներգետիկայի նախարարն ու ՀՀ ՏԿԵ նախարարը հանդիպել են ՓարիզումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։Ավելին22:5010.03.26 -
ՄիջազգայինԳերմանիան եվրոպական մի քանի երկրների հորդորել է Patriot համակարգի 35 հրթիռ մատակարարել ՈւկրաինայինՆշվում է, որ Պիստորիուսի ջանքերով՝ եվրոպացի որոշ գործընկերներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, համաձայնել են համատեղ ուժերով հնարավորինս արագ 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային, որոնցից 5-ը տրամադրելու է Գերմանիան։Ավելին22:4510.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ուզում է հետքայլ անել. Իրանը չափազանց լավ էր պատրաստված պատերազմինՄիջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Թրամփը խրվել է իրանական հակամարտության մեջ և դրանից գլուխն ազատելու հնար է փնտրում:Ավելին22:3010.03.26