Լրահոս
Միջազգային
23:46
10.03.26
424

Փեզեշքիանը Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին աջակցելու համար

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պայմաններում Իսլամական Հանրապետությանն աջակցող դիրքորոշման համար։

«Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար»,-հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Ռուսաստանի առաջնորդին պատմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին և կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել նման գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի նախագահը, վերահաստատելով իր երկրի դիրքորոշումը, որը մերժում է Իրանի դեմ ռազմական ագրեսիան, հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ ուղարկելու անհրաժեշտ օգնություն և ցուցաբերելու ցանկացած աջակցություն տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ դադարեցման համար», — նշվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։