Լրահոս
Միջազգային
23:25
10.03.26
342

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան հակամարտության տարածման և համաշխարհային տնտեսության վրա դրա ունեցած ազդեցության կապակցությամբ։

«Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիան։ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նախորդ հայտարարություններում շարադրված իր դիրքորոշումը։ 

Նա հիշեցրել է բոլոր կողմերի համար միջազգային իրավունքը և միջազգային հումանիտար իրավունքը պահպանելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ 

Նա նաև մտահոգություն է հայտնել ներկայիս հակամարտության տարածաշրջանային տարածման և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության վերաբերյալ», - ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։