Լրահոս
2026-03-10
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:Ավելին22:2310.03.26 -
ՄիջազգայինԻսրայելում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 12 մարդ, 200-ը՝ վիրավորվելԸստ աղբյուրի պնդումների՝ «Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների մոտավորապես 50%-ը կրել են կասետային մարտագլխիկներ», որոնք, նրա խոսքով, «օդում տրոհվում են ավելի փոքր ռումբերի», իսկ «դրանց խոցման շառավիղը կազմում է մոտ 10 կմ»։ «Թեև դրանցում ավելի քիչ պայթուցիկ նյութ է պարունակվում, քան ստանդարտ հրթիռի մեջ, հարվածը միևնույն է կարող է հանգեցնել մահացու ելքերի», ուստի «պաշտպանությունը և հրահանգների պահպանումը վճռորոշ նշանակություն ունեն», հավելել է գործակալության զրուցակիցը։Ավելին22:1510.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին22:0010.03.26 -
ՄիջազգայինԹրամփի կտրուկ որոշումը՝ Պուտինի հետ զրույցից հետո. վերանում են ռուսական նավթի դեմ սանկցիաներըԻրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է: Այսպիսի հայտարարություն է արել այսօր Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Նրա պնդմամբ՝ Մերձավորարևելյան բախումը միայն մեկ հաղթող ունի, և այդ հաղթողը Ռուսաստանն է։Ավելին21:5110.03.26 -
Զինված ուժերՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակՎերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Ավելին21:4210.03.26 -
ՔաղաքականԶայրանում ու ամաչում են մարդիկ. տեսել են՝ ի՞նչ է անում երկրի ղեկավարն «ուրախ ավտոբուսում»Պարգևավճարային սկանդալը չմոռացած փողոցը պարզ դեմագոգիա է անվանում ՔՊ-ականների պնդումները, թե իրենք հասարակ ժողովրդի մենյուով են սնվում: Փաշինյանի պեռաշկի-կուկուրուզային քարոզչությունը հակառա՞կ էֆեկտ է ունենում:Ավելին21:3810.03.26 -
ՔաղաքականԱդրբեջանցիները խրամա՞տ են փորում Հայաստանի տարածքում. արբանյակը ցույց է տալիս, ՊՆ-ն հերքում էՀայ-ադրեջանական խաղաղության մասին զրույցների ամենաթեժ պահին ադրեջանական բանակը նորից է ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները մերկապարանոց և անհամոզիչ են համարում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հերքումները, որոնք նա արել էր խորհրդարանի ամբիոնից և Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի դիրքային բարելավման փաստեր են ներկայացնում:Ավելին21:3010.03.26 -
ՔաղաքականՓաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներինԿողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։Ավելին21:1510.03.26 -
ՔաղաքականԲախտորոշ ընտրությունից առաջ մարդիկ չեն հավատում «խեղճ Նիկոլին». սառը ցնցուղ՝ «ուրախ ավտոբուսի վրա»Գրեթե մեկ տարի առաջ ՔՊ-ին «ոչ» ասած գյումրեցիների ծիծաղն է հարուցում փաստը, որ հենց հանրապետության երկրորդ քաղաքում է Փաշինյանը հայտարարել, թե համապետական ընտրություններում 65 տոկոս ձայն է հավաքելու:Ավելին21:0010.03.26 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ«Այսօր Նաիրի Հիվանդանոցի ու Նաիրի Հաուզ կառուցապատողի «ցանկությամբ» Երևանի քաղաքապետարանի կանաչապատում ՀՈԱԿը հերթական ծառասպանդն է իրականացրել Երևանում՝ հատելով Պարոնյան փողոցի վրայի ու «Նաիրի» հիվանդանոցի կողքի բոլոր ծառերը, բացառությամբ վերջին 2 լուսանկարի հիասքանչ թեղիների, որոնք սպանդը կարողացա կանխարգելել։Ավելին20:5310.03.26 -
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկումՄարտի 13-ին, ժամը 14:00-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ Քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին: «Բժշկի Ձայն» նախաձեռնող խումբԱվելին20:4510.03.26 -
ՄիջազգայինԶելենսկին և Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնումը և պաշտպանենք կյանքեր, սակայն դրա հետ մեկտեղ Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ համակարգերի հզորացում, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից», - գրել է նա: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել բանակցությունների հաջորդ փուլը եռակողմ ձևաչափով: «Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու, «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում ծովային անվտանգության ապահովման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության և ուկրաինական էներգետիկային աջակցելու հետագա որոշումների համար», - հավելել է Զելենսկին:Ավելին20:3510.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ի՞նչ է կատարվում հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում. վկայություններ՝ ԹեհրանիցՀայլուր 20։30 Ի՞նչ է կատարվում հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում. վկայություններ՝ ԹեհրանիցԱվելին20:3010.03.26 -
ՀասարակականԱրարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատինԱյսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Հ․-ն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող տան ցանկապատի ազբեստե թիթեղներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին20:1510.03.26 -
ՔաղաքականԲռնե՛ք գողին. Փաշինյանի թիմը ստացե՞լ է Միութենական պետություն մտնելու առաջարկՆերքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արտաքին հետախուզության ծառայության՝ այսօր տարածած հայտարարության հիմքով՝ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Ըստ հետախուզության ծառայության՝ այլ երկրում հայ գործարարների նկատմամբ ճնշում են գործադրում ընտրապայքարի մեջ մտած որոշ ուժերի աջակցելու համար: Ներքին գործերի նախարարությունը նկատում է, որ ընտրական գործընթացներին ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։Ավելին20:0310.03.26 -
ՔաղաքականԻրանում չգտնվեց «իրանական Նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի․ քաղաքագետՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի, քարոզի «Իրական Իրանի» գաղափարախոսությունը, դոշին կպցնի Իրանի քարտեզն առանց Արևելյան Ադրբեջան, Խուզիստան, Բելուջիստան, Քրդստան, խոսի «խաղաղաղության դարաշրջանի» մասին: Առանց իրանական «նիկոլի» ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձագանքել և հայտնվել են փակուղում: Եթե չլիներ Հայաստանի նախադեպը, գուցե ԱՄՆ-ն ու Իսրայելը նման արկածախնդրության չգնային»։Ավելին19:5810.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ ամենախոշոր հարձակումը՝ Իրանի վրա. Թեհրանը հարվածում է նավթին ու ռազմաբազաներինՄերձավորարևելյան օդային մարտերի 11-րդ օրը Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի ամենաինտենսիվ հրետակոծությանը։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Նրա խոսքով՝ մեծ թվով կործանիչներ և ռմբակոծիչներ գործի կդրվեն:Ավելին19:4710.03.26 -
ՀասարակականՄահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը՝ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը»,-տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ «Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։ Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։ Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։ Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան»։Ավելին19:3910.03.26 -
ԻրավականՀայտնաբերվել է 1 կգ 312 գ մարիխուանաՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ օգտագործում և տանը պահում է խոշոր չափերի թմրանյութ։ Փետրվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է ընդհանուր մեկ կիլոգրամ 312 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։ Տանտերը հայտնել է, որ մարիխուանան իրենն է և պահում էր անձնական օգտագործման համար։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին19:3010.03.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն «ոսկորներ է կոտրում», Թրամփը «պատերազմն է ավարտում», Իրանը շարունակում է հարվածելՇատ վերլուծաբաններ արձանագրում են, որ Իրանի պատասխանն ու դիմադրողունակությունը անակնկալի են բերել Միացյալ Նահանգներին: Թեհրանը նոր մարտավարություն է ընտրել՝ կետերով թիրախավորում է իսրայելական և ամերիկյան ՀՕՊ-ի ռադարները, ըստ փորձագետների՝ դրդելով Թրամփին մտածել, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը:Ավելին19:1510.03.26