Լրահոս
Միջազգային
20:35
10.03.26
105

Զելենսկին և Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Img default alt hy

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՕՊ և էներգետիկայի ոլորտներում Կիևին աջակցելու հարցերը: Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram-ալիքում:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձագիտական գիտելիքներով, որպեսզի թույլ չտանք պատերազմի ընդլայնումը և պաշտպանենք կյանքեր, սակայն դրա հետ մեկտեղ Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ համակարգերի հզորացում, և մենք ակնկալում ենք համապատասխան աջակցություն գործընկերներից», - գրել է նա:

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել բանակցությունների հաջորդ փուլը եռակողմ ձևաչափով:

«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու, «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում ծովային անվտանգության ապահովման գործում դերակատարություն ունենալու պատրաստակամության և ուկրաինական էներգետիկային աջակցելու հետագա որոշումների համար», - հավելել է Զելենսկին: