Լրահոս
Միջազգային
22:15
10.03.26
150

Իսրայելում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 12 մարդ, 200-ը՝ վիրավորվել

Img default alt hy

Փետրվարի 28-ից ի վեր Իսրայելում հրթիռակոծությունների հետևանքով սպանվել է 12 մարդ, մոտ 200-ը ստացել են վիրավորումներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իսրայելական ռազմական աղբյուրը։

«Հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 12 մարդ, մոտ 200-ը ստացել են վիրավորումներ, այդ թվում՝ 7-ի վիճակը ծանր է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ աղբյուրի պնդումների՝ «Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների մոտավորապես 50%-ը կրել են կասետային մարտագլխիկներ», որոնք, նրա խոսքով, «օդում տրոհվում են ավելի փոքր ռումբերի», իսկ «դրանց խոցման շառավիղը կազմում է մոտ 10 կմ»։ «Թեև դրանցում ավելի քիչ պայթուցիկ նյութ է պարունակվում, քան ստանդարտ հրթիռի մեջ, հարվածը միևնույն է կարող է հանգեցնել մահացու ելքերի», ուստի «պաշտպանությունը և հրահանգների պահպանումը վճռորոշ նշանակություն ունեն», հավելել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ «օրվա ընթացքում Իրանի կողմից պարբերաբար տեղի են ունենում [Իսրայելի տարածքի] հրթիռակոծություններ», սակայն Իսրայելում «նկատում են իրանական կողմից համակարգված գնդակոծությունների իրականացման դժվարություններ»։ «Հրթիռները հիմնականում թիրախավորում են խիտ բնակեցված շրջանները և ռազմական օբյեկտները», — հավելել է աղբյուրը։