Լրահոս
Միջազգային
16:45
10.03.26
267

Գերմանիան և Եվրոպան շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմով․ Մերց

Գերմանիան և Եվրոպան շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմով և մտահոգված են նրանով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեն Իրանի շուրջ հակամարտության ավարտի հստակ ծրագիր։ Այս մասին Բեռլինում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այդ նպատակներից ԱՄՆ-ի և Իսրայելի շատերը մենք կիսում ենք, բայց պատերազմի յուրաքանչյուր նոր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում», - ասել է նա: «Նախևառաջ մեզ անհանգստացնում է այն, որ, ակնհայտորեն, չկա ընդհանուր ծրագիր, թե ինչպես կարելի է արագ ավարտել այս պատերազմը՝ հասնելով համոզիչ արդյունքի», - նշել է Մերցը: «Մենք տեսնում ենք վտանգավոր էսկալացիա», - մատնանշել է նա:

«Գերմանիան և Եվրոպան՝ մենք շահագրգռված չենք անվերջանալի պատերազմով», - հայտարարել է կանցլերը՝ հերթական անգամ դատապարտելով Իրանին Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների: