Լրահոս
Իրավական
18:36
10.03.26
483

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

Img default alt hy

Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Այս մասին գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ»,- գրել է նա։