Լրահոս
2026-03-10
-
ՄիջազգայինԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington PostԸստ նրանց տեղեկատվության՝ այդ տվյալները մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: Ինչպես տեղեկացնում են WP-ի աղբյուրները, սպասվում է, որ արդեն այս շաբաթ վարչակազմն օրենսդիրներին կներկայացնի մինչև մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պահանջ ռազմական կարիքների համար:Ավելին12:1510.03.26 -
ՏարածաշրջանԹեհրանում տեղի է ունեցել Մոջթաբա Խամենեիի երդմնակալության արարողությունըՆշվում է, որ արարողությունը սկսվել է մարտի 9-ին, ժամը 15:00-ին՝ Էնգելաբ հրապարակում: Մարդկանց հոծ բազմությունը, ձեռքերում պահելով Իրանի եռագույն դրոշները, վանկարկել է «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:Ավելին12:0210.03.26 -
ԻրավականԲացահայտվել է Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպшնության դեպքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է տուժողի մեջքի և որովայնի հատվածին՝ սպանելով նրան, այնուհետև դիմել է փախուստի: Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): 2026 թվականի մարտի 9-ին առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:Ավելին11:5810.03.26 -
ԻրավականԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։ Այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են՝ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության դրդումովԱվելին11:4610.03.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.03.2026Մամուլի տեսություն 10.03.2026Ավելին11:4010.03.26 -
ՄիջազգայինԹրամփը կրկին հանդես է եկել Ռեզա Փահլավիի իշխանության գալու դեմՍպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի «բանաձև, որն այժմ աշխատում է»։ Որպես օրինակ նա բերել է Վենեսուելայի իրավիճակը՝ ընդգծելով, որ նմանատիպ մոտեցումը կարող է շարունակվել նաև հետագայում։Ավելին11:3010.03.26 -
ԻրավականԱրտաշատում պարեկները զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերել են դանակ, մյուսի մոտ՝ կաթոցիչ․ նրանք ձերբակալվել ենՄարտի 8-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Կ․-ն պարեկներին հայտնել է, որ իր մոտ առկա է կաթուցիչ, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին11:2310.03.26 -
ԻրավականՀայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 9-ից 10-ը: Բացահայտվել է 135 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է՝ 43 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, 3 դեպք՝ սառը զենք կրելու, 2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման։ Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հրազենի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ապօրինի ձեռնարկատիրության, հետամտելու, սուտ մատնության, ազատությունից ապօրինի զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք խարդախության, սպանության, շորթման։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։ Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին11:1810.03.26 -
ԱշխարհԹրամփի թոռնուհին գաղտնի ծառայության գործակալների հետ այցելել է աշխարհի ամենաթանկ մթերային խանութներից մեկը«Ես իմ գաղտնի ծառայությունը բերեցի Erewhon» վերնագրով տեսանյութը արագ տարածվել է՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում հավաքելով ավելի քան 200,000 դիտում։Ավելին11:0810.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:Ավելին11:0010.03.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:5010.03.26 -
ԻրավականՔԿ-ն հրապարակել է 2025 թվականին ընտանեկան բռնnւթյան վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությունըՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), 972-ը կարճվել է (2024-ին՝ 735), որից 887-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 663), իսկ 85-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 72), 284-ը` միացվել է (2024-ին՝ 235), 32 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 28), 93-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 232), 630-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 568): Դատարան ուղարկված 375 վարույթից 3-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության, 4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 10-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 39-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 4-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 20-ը՝ հոգեկան ներգործության, 211-ը՝ ֆիզիկական ներգործության, 10-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 8-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 8-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 52-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 417 տուժողից 25-ը եղել է մինչև 12, 16-ը՝ 13-14, 11-ը՝ 15-18 տարեկան, 365-ը՝ 18-ից բարձր տարիքի: 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:Ավելին10:4510.03.26 -
ՄիջազգայինԻրանը հարձակվել է Իրաքյան Քուրդիստանում ԱՄԷ հյուպատոսության վրաԱՄԷ իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով շենքին նյութական վնաս է հասցվել։Ավելին10:3310.03.26 -
ՏարածաշրջանԱդրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանՆշվում է, որ հումանիտար օգնությունը Իրան է ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։Ավելին10:1910.03.26 -
ՄիջազգայինԹեհրանը կշարունակի հրթիռային հարվածները «այնքան, որքան կպահանջվի» և «քանի դեռ դա անհրաժեշտ է»․ ԱրաղչիԱմերիկյան PBS News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ «Մենք ամերիկացիների հետ շփման շատ դառը փորձ ունենք»,-նշել է նա՝ հղում անելով նախորդ անհաջող բանակցություններին, որոնց հաջորդել էին ԱՄՆ-ի հարձակումները հունիսին և հիմա։ Ըստ Արաղչիի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը ձախողել են պատերազմի առաջին օրերին Իրանում վարչակարգը փոխելու փորձը և այժմ գործում են «առանց նպատակի»։Ավելին10:1210.03.26 -
ԻրավականԵրեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ ArmlurՔիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ գիշեր Քրեակատարողակաան ծառայության դիմակավորված անձինք մտել են «Արմավիր» ՔԿՀ -ի 2-րդ մասնաշենքի մի քանի խցեր։Ավելին10:0810.03.26 -
Մամուլի տեսությունԺամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Փաշինյանն ու յուր քպականները, «ներկուսակցական քարոզի» անվան ներքո, իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով: Հընթացս նկատենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Ու վերջ:Ավելին10:0310.03.26 -
Մամուլի տեսությունԶատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ»Ըստ էության, իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին՝ 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով, այդ օրը՝ Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։Ավելին09:5610.03.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԿԳՄՍ նախարարը պարտադրել էր Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ դիմում գրել, ազատվել աշխատանքից՝ սպառնալով, որ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն։ Պատճառը տիկնոջ քիչ թե շատ ազգային գործունեությունն է․ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչն այս իշխանությունների սրտով չէ։Ավելին09:5210.03.26 -
Մամուլի տեսությունՆարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ»Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։Ավելին09:4710.03.26