Լրահոս
Միջազգային
11:30
10.03.26
95

Թրամփը կրկին հանդես է եկել Ռեզա Փահլավիի իշխանության գալու դեմ

Img default alt hy

Թրամփը կրկին հանդես է եկել Ռեզա Փահլավիի իշխանության գալու դեմ։

ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ նշել է, որ ոմանք քննարկում են Ռեզա Փահլավիի թեկնածությունը՝ որպես Իրանի քաղաքական գործընթացների հնարավոր մասնակցի։ Սակայն, Թրամփի խոսքով, Փահլավին արդեն երկար տարիներ չի եղել երկրում և անմիջականորեն չի մասնակցում ներքին քաղաքականությանը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի «բանաձև, որն այժմ աշխատում է»։ Որպես օրինակ նա բերել է Վենեսուելայի իրավիճակը՝ ընդգծելով, որ նմանատիպ մոտեցումը կարող է շարունակվել նաև հետագայում։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն արտահայտվել է ընթացիկ հակամարտությունների ավարտի հեռանկարների մասին։ Նա նշել է, որ պատերազմը դժվար թե ավարտվի այս շաբաթվա ընթացքում, սակայն, նրա կարծիքով, դրա ավարտը հնարավոր է տեսանելի ապագայում։