Լրահոս
Տարածաշրջան
10:19
10.03.26
504

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Img default alt hy

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան, հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ հումանիտար օգնությունը Իրան է ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ավտոշարասյունն արդեն մեկնել է նշանակման վայր:

Օգնության կազմում ներառված է շուրջ 30 տոննա բեռ.

▪️ 10 տոննա ալյուր,
▪️ 6 տոննա բրինձ,
▪️ 2,4 տոննա շաքարավազ,
▪️ ավելի քան 4 տոննա խմելու ջուր,
▪️ գրեթե 600 կգ թեյ,
▪️ շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ: