Լրահոս
Տարածաշրջան
12:02
10.03.26
366

Թեհրանում տեղի է ունեցել Մոջթաբա Խամենեիի երդմնակալության արարողությունը

Img default alt hy

Թեհրանում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության նոր առաջնորդի երդմնակալության արարողությունը, հայտնում է IRNA-ն։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Թեհրանի Էնգելաբ (Հեղափոխության) հրապարակում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության նոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի երդմնակալության արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ:

Նշվում է, որ արարողությունը սկսվել է մարտի 9-ին, ժամը 15:00-ին՝ Էնգելաբ հրապարակում: Մարդկանց հոծ բազմությունը, ձեռքերում պահելով Իրանի եռագույն դրոշները, վանկարկել է «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:

Մասնակիցները նաև ձեռքերում են պահել Իսլամական հեղափոխության նոր առաջնորդի լուսանկարները և վանկարկել «Լաբբայկ, ո՜վ Խամենեի» կարգախոսը: