Լրահոս
Միջազգային
10:12
10.03.26
381

Թեհրանը կշարունակի հրթիռային հարվածները «այնքան, որքան կպահանջվի» և «քանի դեռ դա անհրաժեշտ է»․ Արաղչի

Img default alt hy

Թեհրանը կշարունակի հրթիռային հարվածները «այնքան, որքան կպահանջվի» և «քանի դեռ դա անհրաժեշտ է»։ Այս մասին ասել է  Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ամերիկյան PBS News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։

«Մենք ամերիկացիների հետ շփման շատ դառը փորձ ունենք»,-նշել է նա՝ հղում անելով նախորդ անհաջող բանակցություններին, որոնց հաջորդել էին ԱՄՆ-ի հարձակումները հունիսին և հիմա։

Ըստ Արաղչիի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը ձախողել են պատերազմի առաջին օրերին Իրանում վարչակարգը փոխելու փորձը և այժմ գործում են «առանց նպատակի»։