Լրահոս
Մամուլի տեսություն
09:52
10.03.26
84

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարը պարտադրել էր Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ դիմում գրել, ազատվել աշխատանքից՝ սպառնալով, որ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն։ Պատճառը տիկնոջ քիչ թե շատ ազգային գործունեությունն է․ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչն այս իշխանությունների սրտով չէ։ 

«Փաստ»

Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի «պաուզայի» գործում բավականին մեծ է եղել ոչ միայն նախընտրական «տրամաբանությունը», այլ նաև IRI-ի՝ օրերս հրապարակած հարցումը, ըստ որի,հարցվածների 61 տոկոսը գոհունակություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուց։ 

«Ժողովուրդ»
Առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։

«Փաստ»

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից երկու ամիս առաջ՝ այս ամսվա սկզբից: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ: