Լրահոս
Իրավական
11:23
10.03.26
828

Արտաշատում պարեկները զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերել են դանակ, մյուսի մոտ՝ կաթոցիչ․ նրանք ձերբակալվել են

Img default alt hy

Մարտի 8-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ  Կ․-ն պարեկներին հայտնել է, որ իր մոտ առկա է կաթուցիչ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Սամվել և Նարեկ Կ․-երը պարեկների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։

Կայքի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնում  վերջիններիս անձնական խուզարկությամբ Նարեկ Կ․-ի ձեռքին եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ՝ մոխրանման հետքերով, իսկ Սամվել Կ․-ն ոստիկաններին է ներկայացրել է 1 հատ ծալովի դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով Սամվել և Նարեկ Կ․-երը երկվորյակներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։