Լրահոս
Միջազգային
14:00
10.03.26
258

Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկները դեռ ուժի մեջ են. Պեսկով

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում առաջարկել էր Ռուսաստանի միջնորդության տարբերակներ, որոնք կարող էին նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը. այդ առաջարկներից շատերը դեռևս ուժի մեջ են («սեղանին են»), հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն այս պատմության հենց սկզբից՝ դեռևս մինչև մարտական փուլի մեկնարկը, առաջարկում էր մեր միջնորդության և բարի ծառայությունների տարբեր տարբերակներ, որոնք կարող էին նպաստել լարվածության նվազեցմանը: Այդ առաջարկներից շատերը դեռևս ուժի մեջ են, ինչի մասին, ըստ էության, երեկ խոսել է նախագահը», - լրագրողներին ասել է Պեսկովը: