Լրահոս
12:37
10.03.26
98

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական աղոթքի

Img default alt hy

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը:

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- նշվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։