Լրահոս
Տարածաշրջան
14:16
10.03.26
264

Ֆիդանը Արաղչիին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին. ՏԱՍՍ

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի կողմից հանրապետության օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և նշել, որ Անկարան այդ կապակցությամբ պատասխան միջոցներ կձեռնարկի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Նախարար Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ երկիրը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Նա նաև հայտարարել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ստեղծել քաղաքացիական բնակչության համար», - նշել է աղբյուրը։