Լրահոս
Քաղաքական
13:15
10.03.26
111

ՊԵԿ-ի վիճակագրական «աճպարարությունը». գործունեությունը դադարեցրած հարկ վճարողները երկու ամսում «կենդանացել են»․ News.am

Img default alt hy

Պետական եկամուտների կոմիտեն կոպտորեն սրբագրել է ամիսներ առաջ իր իսկ տրամադրած վիճակագրական տվյալները՝ հայտնվելով զավեշտալի հակասության մեջ: Եթե նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի միայն առաջին տասն ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանում գործունեությունը դադարեցրել էր 30,169 հարկ վճարող, ապա տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ այդ թիվը խորհրդավոր կերպով «նվազել» ու հասել է 17,238-ի։

Պետական եկամուտների կոմիտեն նման անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ փորձել է NEWS.am-ի հստակ հարցադրումներին սպառիչ պատասխանելու փոխարեն վիճակագրական «աճպարարությամբ» ակտիվ հարկ վճարողների քանակ ապահովել: Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարի 26-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով հայտնել, թե 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին քանի՞ առևտրային կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր են իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել: Ի պատասխան՝ ՊԵԿ-ից փորձել են բացատրել, որ եթե իրենք տրամադրեն մեր պահանջած տվյալը, «պատկերը ճիշտ չի լինի», փոխարենը տրամադրել են իրենց պատկերացրած տվյալները:

Հարկային գերատեսչությունից մասնավորապես հայտնել են. «Հարկ վճարողների գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվության շրջանակներում հարկ է ի նկատի ունենալ, որ բիզնես միջավայրը ներկայում շատ արագ է փոփոխվում և դինամիկ է՝ պայմանավորված գործող որոշ բիզնեսների դադարեցմամբ, վերակազմակերպմամբ ու նոր բիզնեսների գրանցմամբ: Եթե դիտարկենք միայն գործունեությունը դադարեցրած հարկ վճարողների քանակը այն դեպքում, երբ դեռևս ավարտված չէ հաշվետու ժամանակաշրջանը, ապա պատկերը ճիշտ չի լինի, քանի որ դադարեցումներին զուգահեռ գրանցվում են նաև նորերը, և այդ տվյալներում իրենց դերն ունեն սեզոնային առանձնահատկություն ունեցող ոլորտները: Նշվածի համատեքստում հարկ եմ համարում նշել, որ վարչարարության և օրենսդրական փոփոխությունների նկատմամբ բիզնես ոլորտի արձագանքն առավել ճշգրիտ արտահայտվում է յուրաքանչյուր ժամանակաշրջանում բիզնես գործունեություն իրականացնող հարկ վճարողների քանակային ցուցանիշներով: 2024 թ.-ին գործունեություն են իրականացրել 136,448 հարկ վճարող, որոնցից 2025 թ.-ին 17,238 հարկ վճարող դադարեցրել է գործունեությունը: Սակայն դրան զուգահեռ 22,485 հարկ վճարող սկսել կամ վերսկսել է գործունեությունը, ինչի արդյունքում ակտիվ հարկ վճարողների քանակը 2025 թ.-ի արդյունքներով կազմել է 141,695: Ուստի ակտիվ հարկ վճարողների քանակը 2025 թ.-ին 2024 թ.-ի համեմատ աճել է 5,247-ով, որոնցից 4,906-ը փոքր հարկ վճարողներ են»:

Մինչդեռ հարկ է հիշեցնել, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը հայտնել էր, որ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել են 30,169 հարկ վճարողներ, որոնցից 22,850-ը՝ անհատ ձեռնարկատերեր, իսկ 6,950-ը՝ առևտրային կազմակերպություններ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում իրենց գործունեությունը դադարեցրել են 21,720 հարկ վճարողներ՝ այդ թվում 15,632 անհատ ձեռնարկատերեր և 5,758 առևտրային կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը` շրջանառության հարկը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։