Լրահոս
Տարածաշրջան
15:18
10.03.26
396

ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս մեր օրակարգում չեն․ Արաղչի

Img default alt hy

ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս մեր օրակարգում չեն։ Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ոմանք պնդում են, որ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ընտրությունը ազդանշան է իր հոր ղեկավարման գծի շարունակականության և Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ դիմադրության շարունակման մասին։ Համաձա՞յն եք այս գնահատականին։ Արդյո՞ք սա այն ուղերձն է, որն Իրանը մտադիր է հղել»-հարցրել է PBS-ի հաղորդավարը։

Արաղչին պատասխանել է, որ, իր կարծիքով, այդ գնահատականը «ճիշտ է», և դա վկայում է «նախկին գծի շարունակականության» ու «կայունության» մասին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր առաջնորդն իր ընտրվելուց ի վեր կամ Իրանի այլ պաշտոնյաներ որևէ շփում ունեցել են ամերիկյան պաշտոնյաների հետ, և արդյոք Իրանի առաջնորդը պատրաստ է քննարկել բանակցությունների կամ կրակի դադարեցման հարցը, Արաղչին հայտարարել է, որ բոլորը սպասում են նրա ելույթներին և դիրքորոշումներին, որոնք կհայտարարվեն ավելի ուշ։

Նախարարը հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե կրկին հայտնվի օրակարգում։ «Չեմ կարծում, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հարցը երբևէ կվերադառնա մեր օրակարգ. նման փոխգործակցության փորձը մեզ համար չափազանց դառն էր»,-նշել է Արաղչին։