Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:41
05.03.26
73

Նախիջևանի վրա հարձակման մասին է հայտնում Բաքուն ու զորք կուտակում Իրանի սահմանի երկայնքով

Ընդլայնվում է մերձավորարևելյան օդային մարտերի աշխարհագրությունը և ընդհուպ մոտենում Հայաստանի սահմաններին: Հայաստան-Նախիջևան սահմանից ուղիղ գծով 35 կիլոմետրի վրա է անօդաչու թռչող սարք հարվածել Նախիջևանի օդակայանին: Ի սկզբանե լուրը մամուլում է հայտնվել իբրև իրանական հարված Նախիջևանին: 

Բաքուն սուր է արձագանքել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա: