Լրահոս
Քաղաքական
20:15
05.03.26
78

Նախիջևանի դեպքը նման է պլանավորված դիվերսիայի․ Վահե Դավթյան

Img default alt hy

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։

Ու՞մ է դա պետք այս պահին։

Վստահաբար՝ ոչ Իրանին։

Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։

Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի դիմումը Վաշինգտոնին Նախիջևանում ռազմական ներկայություն ապահովելու վերաբերյալ։ Այստեղից էլ էքսկլավում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները սահմանադրությունից մինչև լոկալ էլիտաների զսպում։

Պրոցեսի լեգիտիմացիան մեկնարկած է` սեքյուրիթիզացիայի ու սպինդոկտորինգի բոլոր կանոնների համաձայն։

Իզուր չէ, որ իրանական քաղաքական խոսույթում TRIPP-ը/«Զանգեզուրյան միջանցքը» անվանում են «ՆԱՏՕ֊ի միջանցք»։

Հայաստանի գործառույթներն այս ամենում վաղուց սահմանված են»։