Լրահոս
Միջազգային
20:54
02.03.26
130

Նավ են մտել ու պատերազմն սկսվել է. հանգստանալու մեկնած հայերը չեն կարողանում վերադառնալ

Մերձավոր Արևելքի երկրների օդային տարածքների փակ լինելու պատճառով 3-րդ օրն է՝ Զվարթնոց օդակայանում վայրէջք չեն կատարում ինքնաթիռներ Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Թեհրանից, Թել Ավիվից: Հակառակ ուղղությամբ թռիչքները նույնպես չեղարկվել են: Հայաստանի տասնյակ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ: Արտակարգ ռեժիմով են աշխատում զբոսաշրջային գործակալությունները տուրիստներին անվտանգ տուն հասցնելու համար: