Լրահոս
Իրավական
16:47
02.03.26
150

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են

Img default alt hy

Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով մեղադրվող Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են։

Սարգիս Օհանջանյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Գրեթե 3 ամիս կալանք և համարյա 7 տարի ազատ տեղաշարժի սահմանափակում:

7 տարի՝ այսքան պահանջվեց, որ մենք ապացուցենք մեր անմեղությունը և վերահաստատենք, որ այս գործը պարզապես քաղաքական հետապնդում էր:

Շնորհակալ եմ փաստաբանական ամբողջ կազմին, նրանց շնորհիվ հասանք այս ամենին: Շնորհակալ եմ դատարանին արդարադատություն իրականացնելու համար: Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մինչ օրս մեզ հետ էին այս ողջ ընթացքում»։