Լրահոս
Իրավական
19:07
09.10.25
1 116

Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց

Img default alt hy

Գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց։

Կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 5 մլն դրամ գրավով։

Հիշեցնենք` զանգվածային խուզարկություններ էին կատարվել «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին «ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ 

Կալանքի որոշում էր կայացվել նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ։ Միհրան Մախսուդյանը ավելի վաղ նամակ էր գրել կալանավայրից՝ նշելով, որ արդարությունը հաղթելու է։