Լրահոս
Քաղաքական
15:50
11.10.25
670

Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը:

«Մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ հայտարարենք քաղաքական ուժ դառնալու մասին։ 

Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել է Կարապետյանը։