Լրահոս
Միջազգային
10:49
07.05.26
315

Մեդվեդևը մեղադրում է Գերմանիային Ուկրաինա զորք ուղարկելու մեջ

Img default alt hy

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (ԳԴՀ) Ուկրաինայի հետ համաձայնագրերի միջոցով դե ֆակտո ծրագրում է ավելացնել գերմանական ուժային կառույցների քանակը մարտական շփման գծում. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը RT-ում հրապարակված հոդվածում հայտնել է, որ ստորագրվել է համաձայնագիր մարտի դաշտից հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ. Ուկրաինայի զինված ուժերը ԳԴՀ զինված ուժերի հետ կկիսվեն Delta ծրագրային ապահովման շահագործման փորձով, որն իրական ժամանակում տալիս է իրավիճակային տեղեկատվություն մարտական գործողությունների ընթացքի մասին։

«Նմանատիպ մանկապարտեզային հնարքի օգնությամբ դե ֆակտո ծրագրվում է ավելացնել բունդեսվերի գործող ու նախկին զինծառայողների և գերմանական այլ ուժային կառույցների ներկայացուցիչների քանակն ու որակը մարտական շփման գծում։ Իսկ դա նշանակում է, որ, ինչպես հին ժամանակներում, կրկին հիմարացված ֆրիցները վերածվելու են խաչերի», - գրել է Մեդվեդևը։