Լրահոս
Միջազգային
18:15
26.02.26
71

Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ-ն 1000 զոհված ուկրաինացի զինվորականի մարմին է հանձնել Կիևին

Img default alt hy

Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել է ռուսաստանցի 35 զինվորականի մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում:

Զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը հաստատել են նաև Ուկրաինայի համակարգման շտաբում։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ Համակարգման շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանակմանը նպաստելու համար։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունվարի 29-ին։ Այդ ժամանակ ևս Ռուսաստանն Ուկրաինային էր հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել էր ռուսաստանցի 35 զինվորականի մարմին: