Լրահոս
Միջազգային
09:55
02.03.26
454

Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Իրանի օբյեկտներին hարվածելու համար. վարչապետ

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ թույլ տալ ամերիկյան զինվորականներին օգտագործել Միացյալ Թագավորության՝ Մերձավոր Արևելքում գտնվող ռազմաբազաները՝ Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու համար:

«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը հրթիռները իրենց պահեստներում կամ արձակման կայանքներում ոչնչացնելն է: ԱՄՆ-ը թույլտվություն է խնդրել օգտագործել բրիտանական բազաները այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար: Մենք որոշում ենք կայացրել բավարարել այդ խնդրանքը, որպեսզի թույլ չտանք Իրանին հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանի ուղղությամբ»,- ասել է Սթարմերը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ Լոնդոնը նախկինի պես չի մասնակցում Իրանին հասցվող հարվածներին:

«Մենք չենք միանում այդ հարվածներին, բայց կշարունակենք մեր գործողությունները՝ ուղղված տարածաշրջանի պաշտպանությանը»,- ընդգծել է բրիտանական վարչապետը: